Ուղիղ եթեր
Այո, Սմբատ, զավեշտն այն է, որ Դուք անընդհատ փորձում եք արդարանալ․ Միքայել Բադալյան
copy image url

Այո, Սմբատ, զավեշտն այն է, որ Դուք անընդհատ փորձում եք արդարանալ․ Միքայել Բադալյան

Ներքին 1 տարի առաջ - 09:35 19-11-2023
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ դիտեցի Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ «Նոր առասպելներ՝ նոր դասագրքերի մասին» խորագրով հաղորդում-վերլուծությունը և որպես գիտնական, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ պարտքն եմ համարում անել մի քանի դիտարկումներ՝ անկախ նրանից՝ ում դուրը դա կգա, թե ոչ.

ա. Արդեն երրորդ անգամ դասագրքի հեղինակը հրավիրվում է Հանրային հեռուստաընկերություն, մինչդեռ անաչառ լրագրությունը ենթադրում է, որ այդ թեմայով պետք է լսել նաև այլ մասնագետների կարծիքներ: Հակառակ դեպքում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի արդարացվի դասագրքի հեղինակին, դասագիքրն ու այնտեղ արծարծված ուղղությունները: Ըստ ինձ՝ հաղորդման վերնագիրն ունի շեղող և մանիպուլյացնող բնույթ:

բ. Դասագրքի վերաբերյալ բոլոր քննադատությունները կարծես թե ներկաացվում են որպես քաղաքական արշավ: Մինդեռ արդեն իսկ մի քանի գիտնականներ առանց որևէ քաղաքակն ենթատեքստի դասագրքի վերաբերյալ արել են բավական կարևոր և արժեքավոր դիտողություններ:

գ. Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեզ ուզում են բաժանել խավարամիտների և լուսավորյալների: Իբր այս դասագիրքը մի նոր լույս է, որը մերժվում է «խավարամիտ» գաղափարախոսների կողմից: Դեռ հարց է, թե ով է առաջադեմ և ով՝ հետադեմ:

դ. Շատ կարևոր է, որ դասագրքի քննարկումը մեր իրականություն բերեց մինչ այդ գոյություն չունեցող նոր մշակույթ: Կարծում եմ այս ամենը նպաստելու է հետագայում ավելի որակյալ դասագրքեր ունենալուն:

ե. Միակողմանի քննադատությունները, մեկնությունները չեն կարող արդյունավետ լինել: Պետք է ասել ճշմարտությունը: Այս դասագիրքը գրվել է խիստ փնթի ձևով: Դասագրքի առնվազն նախապատմական և հնագույն շրջաններին վերաբերող հատվածներում գրեթե չկա մեկ էջ, որտեղ չլինեն սխալներ, վրիպակներ, անհարկի մեկնություններ: Իմ գործընկերները նաև բազմաթիվ թերություններ են արձանագրել դասագրքի մյուս գլուխներում։Դասագրքի պատվիրատուն և հեղինակը կարող են ունենալ համարձակություն և տարբեր գիտական հաստատություններից հրավիրել ոլորտների տարբեր մասնագետների և լսել նրանց կարծիքը:

զ. Դասագրքի հեղինակը նշում է, թե իբր զավեշտ է, որ մեկնաբանում են, թե դասագրքի քարտեզի այս կամ այն վայրի մատնանշումը թեական է: Այո, Սմբատ, զավեշտն այն է, որ Դուք նման արտահայտություն եք անում, որ Դուք անընդհատ փորձում եք արդարանալ: Սմբատ, քանի որ Ձեր հեղինակած դասագրքում բազմաթիվ են այս կամ այն վարկածի վրա հիմնված մեկնաբանությունները, ես հարկ եմ համարում առաջ քաշել մի վարկած. կգա ժամանակը և Դուք Ձեր արժանի տեղը կգտնեք պատմագիտության մեջ՝ որպես խավարամիտ ու պալատական պատմաբան: Զավեշտներից մեկն այն է, որ այդ դասագրքի խմբագիրը կարծես թե Ձեր կինն է: Այդ դասագիրքը գրվել է նաև մեր հարկերի շնորհիվ: Ինձ համար ակնահայտ է, որ այս դասագրքի որոշ հարցադրումներ ունեն հստակ միտում, որը փորձ է արվում շեղել և քողարկել:

է. Պետք չէ միայն ուշադրությունը սևեռել դասագրքի հեղինակի վրա: Այս դասագրքի հրատարակիչը Մասնակցային դպրոցն է: Պետք է հասկանալ՝ ովքեր են ղեկավաորում այդ Մասնակցային դպրոցը, ինչ ծրագրեր են իրականացնում:

ը. Գիտնականը պետք է լինի անաչառ և օբյեկտիվ՝ անկախ ժամանակներից: Ինձ համար զավեշտ է նաև, երբ տարբեր գործընկերներ ինձ հանդիպելիս ասում են, էտ ինչ լավ էիր գրել դասագրքի վերաբերյալ, բայց իրենք լռում են: Այո, երևի իմ կեցվածքը դուր չի գա շատերին: Դուր չի գա, որ ես ու իմ նմանները հանդգնել ենք քննադատել այս դասագիրքը: Իդեպ, և դասագրքի հեղինակը և նաև այս հաղորդման մեջ, խոսվում է Օրուելի «1984»-ի մասին: Օրուելն ունի ևս մեկ հանճարեղ ստեղծագործություն, որը կոչվում է «Անասնաֆերմա»:

Չարենցի «Երկիր Նաիրին», Օրուելի «Անասնաֆերման» ու Մկրտիչ Արմենի «Երևանը» վերջին ժամանակներին ուզում եմ նորից ու նորից կարդալ…»

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում