Արտաքին 2 տարի առաջ - 17:56 18-11-2023

Էրդողանը կոչ է արել ստուգել Իսրայելի միջուկային զենքի առկայությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կնախաձեռնի ստեղծել տեսչական մեխանիզմ՝ ստուգելու, թե արդյոք Իսրայելը միջուկային զենք ունի, ինչը, ըստ նրա, պետք է արվի «քանի որ շատ ուշ չէ»։ Փոխանցում է Tert.am

«Մինչ օրս հազարից ավելի փաստաբաններ դիմել են Միջազգային քրեական դատարան՝ այս (իսրայելական) ռազմական հանցագործությունների հետաքննություն սկսելու համար, և այդ բողոքարկումները շարունակվում են:

Սա աշխատանքի մի մասն է: Մյուս կողմից, Իսրայելը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ չէ» ,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Իսրայելի միջուկային զենքը պետք է ստուգվի «առանց որեւէ կասկածի»։

«Այս գործընթացը որոշ ժամանակ կպահանջի: Խորհրդի որոշումը պետք է ուղարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ատոմային էներգիայի բարձրագույն կառավարող մարմին: Հնարավոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կկանգնի Իսրայելի կողքին:
Մինչ օրս Իսրայելի վերաբերյալ նման հայտարարություն պաշտոնապես գրանցվում է առաջին անգամ։ Այս խնդրի առաջմղումը շատ կարևոր է տարածաշրջանում ռազմավարական շահերի հավասարակշռության տեսանկյունից։

Իսրայելի միջուկային զենքը պետք է ստուգվի առանց որևէ կասկածի, քանի դեռ ուշ չէ: Մենք կհետևենք սրան։ «Ես կոչ եմ անում ողջ աշխարհի հասարակական կարծիքին չանտեսել դա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից