Ներքին 2 տարի առաջ - 13:15 17-11-2023

ԵՄ-ն կաջակցի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը բարձրացնելուն

Ֆուկուշիմայի ատոմային էլեկտրակայանի՝ 2011թ. մարտի 11-ի վթարից հետո Եվրոպական միությունը նախաձեռնեց ատոմային էլեկտրակայանների գնահատում (սթրես-թեստ)՝ պարզելու, թե տվյալ էլեկտրակայանը որքան և ինչպես կարող է դիմակայել եղանակային առավելագույն ծանր պայմաններին, վերջնական ջերմատարի բացակայության պարագայում, լրիվ հոսանքա-զրկման պայմաններում, և մշակելու անհրաժեշտ միջոցառումների ցանկ և իրականացնելու ծանր վթարների կառավարման միջոցների վերլուծություն։

ՀՀ կառավարությունը միացել է ԵՄ նախաձեռնությանը, և 2011թ. հունիսին «Հայկական ատոմային էլետրակայան» ՓԲԸ-ին 2-րդ էներգաբլոկի ինքնագնահատում՝ համաձայն Միջուկային անվտանգության եվրոպական կարգավորող խմբի (ENSREG) մեթոդակարգի։ Ինքնագնահատման աշխատանքներն իրականացվել են ԵՄ աջակցությամբ, և ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի «սթրես-թեստի» հաշվետվության հիման վրա Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից 2015թ. մշակվել և ԵՄ է ներկայացվել ՀՀ «սթրես-թեստի» ազգային հաշվետվությունը։ Վերջինիս հաջորդել է ԵՄ դիտորդական առաքելության արդյունքների հիման վրա մշակված «Սթրես-թեստի» միջոցառումների ազգային ծրագիրը, որով սահմանվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման անհրաժեշտ միջոցառումներն ու կատարման ժամանակացույցը։

Գործընթացի շրջանակներում դեռևս 2015-2016թթ. ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ազգային ծրագրում ներառված շարժական դիզել գեներատորների և շարժական դիզել պոմպերի գնման հարցում։

Մրցույթը կայացել է 2021թ., և հաղթող է ճանաչվել «ES-Group» ընկերությունը։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ հետագայում կայացած քննարկումների շրջանակներում ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու նաև շարժական դիզել պոմպերի ձեռք բերման հարցում:

Այսպիսով՝ ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ 2 մլն եվրո արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը: Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։

ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքումը ՀՀ համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն