Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:25 17-11-2023

Բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ. ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանն անեկդոտ է պատմում

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե մանրամասների չի տիրապետում՝ ինչից է բռնկվել ԵՊՀ 1-ին մասնաշենքի հրդեհը։

«Նկուղում որևէ լաբորատոր սարքավորում դրված չի, ես նկուղի հետ գործ չունեմ։ Ես տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչ է կատարվել նկուղում»,-ասաց նա։

Դեկանը լրագրողների հարցերին չէր ուզում պատասխանել՝ նշելով, թե դրա համար կան համապատասխան մարդիկ։

Հարցին, թե ֆակուլտետում ինչ հաճախականությամբ են ստուգումներ եղել, դեկանը պատասխանեց, թե դրա համար հատուկ մարդիկ կան համալսարանում, իրենցից պետք է հարցնել։

Դիտարկմանը, թե նկուղը ծառայել է որպես հանդերձարան՝ դեկանն արձագանքեց.

«Ես ինչ գործ ունեմ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ, ամեն մեկն իր պարտականություններն ունի»։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ որևէ փորձարկումից հետո նման իրավիճակ կարող էր առաջացած լինել՝ արձագանքեց.

«Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ք էդ անեկդոտը»։

Հիշեցմանը, թե 1 զոհ և 3 վիրավոր կա՝ Տարիել Ղոչիկյանը պատասխանեց.

«Ես, օրինակ, վերջնականապես չեմ կարող ասել՝ զոհ և վիրավոր, մինչև բժիշկը չասի»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում