Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:33 17-11-2023

Փաշինյանն օրակարգից հանեց նորակառույցում եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու հարցի մասին նախագիծը

Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի կիրառումը ՀՀ կառավարությունը կսահմանափակի։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառման շրջանակն ըստ տարիների և ըստ մարզերի աստիճանաբար կրճատվում է։

«Հիմնական նպատակները երկուսն են` մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացմանը ժամանակի մեջ խրախուսելը։ Եվ նաև` եկամտահարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա` երկարաժամկետ հեռանկարում, ընդլայնումը զսպելը»,- հայտարարեց նախարարը։

Ըստ այդմ, 2027 թ. հունվարի 1-ից հետո եկամտահարկը հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևանի հարակից Արագածոտն, Արմավիր, Կոտայք մարզերում։

Բացի այդ, 2029 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է այլ մարզերում։

Նախարարի խոսքով` սահմանափակումները չեն կիրառվելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերում։
«Իսկ 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վարկառուի և առկայության դեպքում նաև համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտահարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այս թեմայով առաջին որոշումը կայացրել են 2020 թվականին քովիդի շրջանում, որից հետո շինարարությունը, բնակարանաշինությունը Երևանում շատ մեծ թափ առավ։

«Մենք ժամկետային սահմանափակում դրեցինք, որը գործում է Երևանում։ Հիմա այս որոշումը կայացնում ենք, որպեսզի շինարարության այդ տեմպը շարունակվի նաև հարակից մարզերում։ Այս որոշման տրամաբանությունը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է և նաև տնտեսական ակտիվության լրացուցիչ խթաններ ստեղծելը։ Ուզում եմ ասել, որ այս գործիքակազմի ընդունմամբ՝ մենք շատ էական փոփոխությունների ենք հասել ՀՀ-ում քաղաքացիների բնակարաններ ձեռք բերելու գործընթացում։

Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից մինչ օրս այս գործիքի կիրառմամբ ավելի քան 35 հազար ընտանիք ձեռք է բերել բնակարան։ Հույս ունենք, որ մազրերում ևս առաջնային շուկան կզարգանա և բնակարանաշինությունը կխթանվի։ Մենք շուրջ 35մլդ դրամի վերադարձ ենք իրականացրել»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանը, սակայն, Երևանի և մարզերի ժամկետների հետ դիսոնանս է նկատում.«Եկեք այս հարցն օրակարգից հանենք, որպեսզի ճիշտ լինի։ Հետո կկարգավորենք»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան