Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:00 17-11-2023

Քեմերոնը հավաստիացնում է՝ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինային, որքան դա կպահանջվի

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հավաստիացրել է, որ իր երկիրը կշարունակի Կիևին բարոյական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական աջակցություն ցուցաբերել, որքան դա կպահանջվի: Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին Քեմերոնն ասել է Կիևում՝ Զելենսկու հետ կայացած հանդիպման ժամանակ, ուր իր առաջին այցն էր կատարել՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Դեյվիդ Քեմերոնին՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Մեծ Բրիտանիային՝ մշտական աջակցություն ցուցաբերելու համար։

«Ես որոշակի տարաձայնություններ եմ ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Բորիս Ջոնսոնի հետ, մենք իրար ճանաչում ենք արդեն 40 տարի, սակայն նրա աջակցությունը Ուկրաինային եղել է լավագույն արարքը, որը նա և իր կառավարությունը կատարել են»,-ասել է նա։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Զելենսկին բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանական համագործակցությունը, որն Ուկրաինայի զինված ուժերին թույլ է տալիս արդյունավետորեն պաշտպանվել ագրեսորի հարձակումից, մասնավորապես՝ հեռահար զենքերի օգտագործումից։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին և Քեմերոնը քննարկել են նաև Սև ծովում անվտանգության հետ կապված խնդիրները, ինչպես նաև հացահատիկի այլընտրանքային միջանցքի աշխատանքների շարունակության հարցը։ Զելենսկին գոհունակություն է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ երթուղու աշխատանքին ակտիվ աջակցության և դրանով անցնող քաղաքացիական նավերի ապահովագրության ներդրմանն ուղղված համատեղ ջանքերի համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել