Ներքին 2 տարի առաջ - 17:30 16-11-2023

Երևանում երեկ 2 տղա է ինքնասպանություն գործել

Oragir.News-ի տեղեկություններով երեկ՝ նոյեմբերի 15-ին, ինքնասպանության 2 դեպք է տեղի ունեցել։

«Տարբեր ժամերի, տարբեր վայրերում քաղաքացիներ են իրենց կամուրջից ցած նետել ու մահացել։ Այս պահին դատաբժշկական փորձաքննություն է կատարվում»,- ասաց մեր աղբյուրը։

Երեկ տեղի ունեցած ինքնասպանությունների մասին Ոստիկանության պաշտոնական կայքում որևէ հրապարակում չկա, ուստի Oragir.News-ը Ոստիկանությունից հետաքրքրվեց, թե արդյոք երեկ ինքնասպանության 2 դեպք է եղել, սակայն մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք, որ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 17 ամյա տղա է ինքնասպան եղել։

«Երեկ կամրջից իրեն նետել (ինքնասպան) է նույնասեռական մի տղա։ Մեր գրասենյակում իր առաջին և վերջին ծննդյան հավաքույթը արեց։ Վերջին անգամ 4 օր առաջ էի տեսել մեր գրասենյակում,թակեց աշխատասենյակիս դուռը ու ասաց՝ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ մեր համայնքի համար այսքան բան եք անում։ Լուրեր են շրջանառվում, որ հոմոֆոբ ընտանիքի պատճառով է գնացել այդ քայլին (դեռ չճշտված)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիլիթ Մարտիրոսյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր