Ներքին 2 տարի առաջ - 16:00 16-11-2023

Երիտթուրքերը ծառերը մորթում են․ Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ «Մերգելյան» պուրակում ծառեր են հատվում։

Oragir.News-ը խնդիրն ծանոթանալու համար այցելեց պուրակ, որտեղ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ տեղի էր ունենում ծառերի հատման և էտման աշխատանքներ։

Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կտրվել են առողջ և կենսունակ ծառեր․
«Կպցրել են ինչ-որ թերթիկներ, իբր դրանք այլևս պիտանի չեն, պետք է դրանք մորթեն և հիմա հարձակվել են ծառերի վրա։ Հաստաբուն ծառեր են, գարնան ընթացքում այստեղ կային սրճարաններ, դրանք հանեցին, ասացին՝ պետք է այգին վերակառուցեն, բայց պարզվում է ոչ թե պետք է վերակառուցեն, այլ այստեղ ինչ-որ շինություն են պատրաստվում կառուցել»։

Նա պատմեց, որ գարնանը հատուկ մեքենաների միջոցով վնասել են ծառերը, հետագայում այն որպես վնասված և ոչ կենսունակ ծառեր ներկայացնելու և կտրելու համար։

«Ամբողջ ամառ ծառերը չջրեցին, որ չորացնեն։ Ծառերը իհարկե պետք է Էտեն, բայց իրենք էտման անվան տակ ամբողջ այգին վերացրեցին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր