Ներքին 2 տարի առաջ - 10:00 16-11-2023

Լակո՞տ է արդյոք Տիգրան Ավինյանը․ մի ավտոկայանատեղիի պատմություն

Ներկայացվող պատմությունը ուշագրավ է ոչ այն պատճառով, որ ի ցույց է դնում չինովնիկների կամակայականությունը, այլ որ նմանատիպ իրավիճակում իրավական լուծումներ փնտրող քաղաքացին խճճվում է իշխանություննների կեղծ ու հակասական պատասխանների արանքում, զզվանքով լցվում անբարեխիղճ չինովնիկների նկատմամբ, խորանում է իշխանություն-հասարակություն անվստահության վիհը, ու ստեղծվում է անվտանգային ռիսկ։

Երևանում, Մաշտոցի 5 շենքի դիմաց, քաղաքային տրանսպորտի կանգառից մի քանի մետր հեռու, ներս ընկած հատվածում տարիներ շարունակ կարողանում էին ավտոմեքենաներ կայանել այդ շենքում ապրող կամ հյուր եկող, շենքի տակ գործող դեղատնից, խանութներից կամ ռեստորանից օգտվող քաղաքացիները։



Բայց ինչպես մեր քաղաքի տարբեր մասերում, այս հատվածում էլ կային տաքսիստներ, որոնք իրենց մեքենաները կայանում էին կանգառի տաղավարի առջև, ինչից ոստիկանները երբեմն «ջղայնանում» և ստիպում էին, որ տաքսիստները «լքեն» կանգառը։



Հետո Երևանի փողոցները ներկվեցին կարմիրով։ Կարմիր գծերի արշավն անցավ նաև այս հատվածով և այս շենքի մոտ ավտոմեքենա կայանող հազարավոր քաղաքացիներ տուգանվեցին։

2019-ին տաքսիստները, որոնք 2018-ին փողոցներ էին փակել, դիմում են քաղաքապետարանին, որ իրենց գոյությունը կանգառի մոտ օրինակացնեն, ինչից հետո հայտնվում է մի տաքսու նշան, որից հետո շարունակվում են կարմիր գծերը, այսինքն՝ անհասկանալի էր, թե ով պետք է կայաներ նշանից հետո։ Ամեն դեպքում կար «իդիլիա», քանի որ կայանում էին բոլորը՝ և՛ տաքսիստները, և՛ սովորական քաղաքացիները, և՛ նույնիսկ փողոցային առևտրով զբաղվողները։



Բայց տաքսիստները դրանով չեն բավարարվում․ նրանք ինքնակամ հանում են նշանը և տեղափոխում կանգառի տաղավարի մոտ, ու քանի որ նրանք «հեղափոխական» տաքսիստներ էին, ոչ ոք չի նկատում այս տեղափոխությունը։

Սակայն մոտ 20 օր առաջ տեղի է ունենում մի անակնկալ իրադարձություն։ Պարեկը նկատողություն է անում կանգառում կայանած տաքսիստին, ինչից հետո սկսվում է քաշքշուկ, պարեկին ծեծում են, գալիս են «կարմիրբերետները» և Ոստիկանություն տանում տաքսիստին։

Իսկ գիշերը կախարդական փերիների նման հայտնվում են քաղաքապետարանի աշխատակիցները, տաքսու կանգառի նշանը տեղափոխում են հին տեղը և մոտ 30 մետր ավտոկայանատեղին ներկում են դեղին գույնով։



Խանութների սեփականատերերը առավոտյան անակնկալի են գալիս, բայց մոտերքում գտնվող պարեկները հանգստացնում են նրանց, որ ձեզ չենք տուգանի, հանգիստ կայանեք, մանավանդ որ նկարող տեսախցիկ էլ չկա։



Իշխանությունների կամայականությունների իրավական հիմքերը պարզելու համար Oragir.News-ը հարցում է ուղարկում քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանն ամբողջացնում է պատկերը։ Ըստ պաշտոնական պատասխանի՝ Մաշտոցի 5 հասցեի դիմացի փողոցի հատվածը դեղինով է ներկվել և տաքսիստներին նվիրվել ոչ թե մեկ շաբաթ առաջ, այլ 2019 թվականին։



Այս պատասխանի ողջ զավեշտն այն է, որ քաղաքապետարանը 2019-ից հետո տասնյակ հազարավոր մարդկանց է տուգանել այդ հատվածում կարմիր գծերի վրա առանց վճարելու կայանելու համար և ոչ ոքի չի տուգանել տաքսու համար նախատեսված գոտում կայանելու համար։

Ավելին՝ դեղին գծերից հետո այդ հատվածում ևս 24 ժամ կայանում են ոչ տաքսիստներ, իսկ եթե հանկարծ պարեկները որոշում են տուգանել, ապա բավական է տաքսու 2000 դրամանոց մի նշան ունենալ ավտոմեքենայի մեջ՝ իրավապահ համակարգին ցույց տալու համար, որ նշված հատվածում կայանելու իրավունք ունես։

Կարճ ասած՝ եթե նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը գիտակցում է այս պատմության մեջ իր պատասխանատվության բաժինն, ապա կարող ենք ենթադրել, որ քաղաքային կոալիցիոն նոր իշխանությունը կազմակերպված հեղինակազրկում է նրան, նրա նկատմամբ արհամարհանք տարածում։ Պատկերավոր ասած՝ Տիգրան Ավինյանին ներկայացնում են որպես լակոտ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են