Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 19:30 15-11-2023

ՄԱԿ-ը 10 կետանոց ծրագիր է առաջարկում՝ Գազայում արյունահեղությունը դադարեցնելու համար

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսն առաջարկել է տասը կետից բաղկացած ծրագիր՝ Գազայում արյունահեղությունը դադարեցնելու համար:

Այս մասին հաղորդում է ռուսական պետական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով Գրիֆիթսի գրասենյակի մամլո հաղորդագրությանը:

«Քանի որ Գազայի սարսափելի կոտորածն օր օրի նոր չափերի է հասնում, աշխարհը շարունակում է շոկի մեջ հետևել, թե ինչպես են հիվանդանոցները գնդակոծվում, հազարավոր երեխաներ են մահանում, իսկ ողջ բնակչությունը զրկված է գոյատևման հիմնական միջոցներից։ Չի կարելի թույլ տալ, որ դա շարունակվի»,- ասվում է փաստաթղթում։

Գրիֆիթսը հակամարտության կողմերին և այն երկրներին, որոնք կարող են ազդել նրանց վրա, առաջարկում է տասը կետից բաղկացած գործողությունների ծրագիր:

Ըստ այդ կետերի՝ անհրաժեշտ է հեշտացնել մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուների հոսքը, բացել այլ անցակետեր, թույլատրել վառելիքի առաքումը, չխոչընդոտել մարդասիրական օգնության բաշխմանը, ավելացնել տեղահանված անձանց համար ապաստարանների քանակը, ստեղծել ապաստարանների պաշտպանության համակարգ, կազմակերպել օգնության բաշխման համայնքային կենտրոններ, թույլատրել քաղաքացիական անձանց տեղափոխումը անվտանգ շրջաններ, ՄԱԿ-ին հատկացնել 1,2 մլրդ դոլար և ապահովել հրադադար:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է