Արտաքին 2 տարի առաջ - 17:57 15-11-2023

Միչիգանի դատարանը Թրամփին թույլ է տվել մասնակցել նախագահական ընտրություններին

ԱՄՆ Միչիգան նահանգի դատարանը վճռել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թրամփի անունը կմնա նահանգի նախնական քվեաթերթիկներում։ Դատավորը միևնույն ժամանակ մերժել է այն փաստարկները, թե Թրամփի դերը Կապիտոլիումի վրա ձեռնարկված գրոհի մեջ սահմանափակում է նրա վերընտրվելու իրավունքները:

Նշվում է, որ ավելի վաղ ընտրություններին Թրամփի մասնակցությունը թույլ չտալու հայցերով նմանատիպ դատավարություններ են սկսվել Կոլորադոյում և Մինեսոտայում։

ԱՄՆ նախկին նախագահն իր նկատմամբ հարուցված դատական հայցերն անվանել է «միջամտություն ընտրություններին»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 6-ին գործող նախագահ ԴոնալԹրամփի կողմնակիցները հարձակում էին գործել Կապիտոլիումի շենքի վրա՝ իրենց բողոքն արտահայտելով երկրում 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների համար, որոնց համաձայն նախագահ էր ընտրվել Ջո Բայդենը։

Թրամփը բազմիցս հայտնել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը