Ներքին 2 տարի առաջ - 15:45 15-11-2023

Ավտոմեքենա առևանգողը վթարի է ենթարկվել ու փորձել հեռանալ հիվանդանոցից. shamshyan.com

Երեկ՝ նեյեմբերի 14-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 56-ամյա Վարազդատ Հարությունյանի վարած «Գազ 31029» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ջանիկ Մարտիրոսյանի վարած՝ քարով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով վարորդներից Վ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ վթարված «Գազ 31029»-ը նոյեմբերի 14-ին Շենգավիթի վարչական տարածքից առևանգված ավտոմեքենան է:

Վ. Հարությունյանը, որն առևանգել էր ավտոմեքենան, փորձել է բժիշկներին համոզել, որ հոսպիտալացման կարիք չի զգում և ցանկանում է բուժումը շարունակել տանը: Բայց ոստիկանները կարողացել են «Թալին» ԲԿ-ից ձերբակալել Վ. Հարությունյանին:

Ավտոմեքենան առևանգելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր