Ներքին 2 տարի առաջ - 11:22 15-11-2023

Լեռնային Ղարաբաղից 100 հազար մարդու բռնի տեղահանումն անսպասելի էր. ՀՀ ֆինանսների նախարար

Լեռնային Ղարաբաղից 100 հազար մարդու բռնի տեղահանումն անսպասելի էր, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Իհարկե, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ակնհայտ էր դարձնում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր մտադրությունը, սակայն նման կարճ ժամանակահատվածում 100 հազար մարդու բռնի տեղահանումն, իրոք, անսպասելի էր», - նշեց նա։

Նախարարն ասաց, որ եկամուտների բարձր հավաքագրման ու անհրաժեշտ պահուստների ձևավորման շնորհիվ հնարավոր է եղել ֆինանսավորել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության ապահովման պատշաճ կազմակերպումը և առաջնային օժանդակության տրամադրումը։

Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց նաև, թե 2024 թվականի պետական բյուջեով ինչ աջակցության ծրագրեր են նախատեսվում Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար։ Նա նշեց, որ 2024 թվականի երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։

«Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 միլիարդ դրամ։ Կնախատեսվեն կրթության և առողջապահության գծով հավելյալ ծախսերը։ Բնակարանային և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերը այս պահին չեն պլանավորվի բյուջեով, որովհետև դրանց մշակումը և հաստատումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին։ Այնուամենայնիվ, զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերի պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- ասաց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր