Ներքին 2 տարի առաջ - 11:37 14-11-2023

Վրաստանը հաստատել է ֆրանսիական «Բաստիոն»-ների տարանցումը Հայաստան

APM Terminals Poti ընկերությունը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան հաստատել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։

«Ուզում ենք ընդգծել, որ կոնկրետ այս դեպքում բեռը եկել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, ուղղվել է Հայաստան՝ մի երկիր, որի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարության հստակ ուղեցույցների և միջազգային կարգավորող մարմինների կողմից կիրառվող սահմանափակումների բացակայության պայմաններում, APM Terminals Poti բազմաֆունկցիոնալ նավահանգիստը հնարավորություն չունի անհիմն հրաժարվել այն բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն», - ասվում է Փոթիի նավահանգիստը կառավարող ընկերության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ նոյեմբերի 12-ին Փոթի նավահանգիստ է առաքվել ֆրանսիական ACMAT ընկերության արտադրության «Բաստիոն» զրահամեքենաները՝ նախատեսված Հայաստանի համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր