Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:36 14-11-2023

Ինչու է անհետացել Արցախի ԱԺ փոխնախագահը. բոլորը նրան են փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝

Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո բռնի տեղահանված արցախցիներին չի հաջողվում համաձայնության գալ:

Բանն այն է, որ Արցախի պատգամավորները մտադիր են Հայաստանում արտահերթ նիստ հրավիրել, քննարկել իրենց առաջիկա անելիքները եւ համատեղ հայտարարություն տարածել, բայց, այսպես ասած, խոչընդոտները շատ են:

Ինչպես մեր լավատեղյակ աղբյուրներն են փոխանցում, պատգամավորները ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցին են փնտրում, որն, ի դեպ, Սամվել Բաբայանի թիմակիցն է, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ:

Բաղունցը դե ֆակտո ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ապօրինի գերեվարման պայմաններում նրա պարտականություններն է կատարում, եւ հենց նա պետք է ԱԺ նիստ նախաձեռնի:

Վերջինս, սակայն, անհետացել է, չի պատասխանում պատգամավորների զանգերին, անգամ թիմակիցներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը եւս արդեն տեւական ժամանակ է՝ զանգահարում, գրում է նրան, սակայն ապարդյուն. որեւէ արձագանք չկա:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սա, անհամաձայնություն կա նաեւ պատգամավորների միջեւ, նրանց էլ չի հաջողվում համախմբվել մեկ օրակարգի շուրջ: Պատգամավորների մի մասն էլ, առհասարակ, ՀՀ տեղափոխվելուց հետո կապի դուրս չի գալիս գործընկերների հետ:

Թվում էր, թե Արցախի կորստից հետո գոնե պետք է թե’ Հայաստանի, թե’ Արցախի պատգամավորներն իրենց սկզբունքներն ու ներանձնային հարցերը մի կողմ դնեին ու հստակ քայլեր ձեռնարկեին, բայց, ինչպես երեւում է, դասեր չեն քաղում եղածից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան