Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:01 14-11-2023

Երեք պատերազմին էլ ընտանիքով փախել ենք, վախեցել ենք կորցնելուց. բռնի տեղահանված

Մանուկյանների բազմադամ ընտանիքը՝ 6 հոգուց բաղկացած, 10 տարուց ավելի բնակություն է հաստատել Արցախում։ Թեև ծնունդով Գյումրիից են, սակայն ընտանիքի որդին զինվորական ծառայության է անցել Արցախում, ուստի տեղափոխվել են այնտեղ։

Արցախում ընտանիքը տորթերի արտադրամաս է հիմնել։ Oragir.News-ի հետ զրույցում տանտիրուհին հիշում է՝ դժվար օրեր են ունեցել, ոչինչ չունեին, բայց ամբողջ ընտանիքով լծվել են այդ գաղափարին և մինչև իսկ 300-հոգանոց տորթի պատվեր են ստացել։



Մինչ Արցախ տեղափոխվելը ընտանիքը բնակվել է տնակում։ Այժմ բարերարների օգնությունը իրենց բաժին չի հասել, քանի որ Գյումրվա բարբառի պատճառով ճշտվում էին նրանց տվյալները՝ արդյոք Արցախից են, թե ոչ։ Ճշտելուց հետո պարզվել է, որ օգնությունն արդեն սպառվել է։ Դիմել են անհատների, բայց կարողացել են 2 վերմակ ձեռք բերել։

«Մենք ենք եկել ու մեր շորերը»,- ասում է կինը։



Ընտանիքը ցանկանում է շարունակել բիզնեսը, այդ պատճառով տարածք են փնտրում, տեխնիկա։ Եթե կարողանան ձեռք բերել անհրաժեշտ ամեն ինչ, կշարունակեն Արցախում կիսատ թողած գործը։

Մանրամասները՝ տեսանյութում։





Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը