Ներքին 2 տարի առաջ - 21:29 13-11-2023

DHL ծառայությունն իրեն գերադասում է ՀՀ օրենքներից

DHL սուրհանդակ ծառայությունը կապ է հաստատել իր հաճախորդների հետ, զգուշացրել, որ մի քանի օրվա ընթացքում պետք է իրենց ապրանքները մաքսատնից վերցնեն, այնինչ ՀՀ մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս ներկրված ապրանքը վերցնել 4 ամսվա ընթացքում։

Հաճախորդները Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեցին, որ DHL ընկերությունը կապ է հաստատել ուղեբեռ ուղարկող ընկերության հետ, սուտ ինֆորմացիա փոխանցել, այդպիսով վարկաբեկել իրենց անունը։

«Մենք արտերկրից՝ X կազմակերպությունից, ապրանք ենք պատվիրել, հիմա այն հասել է Հայաստան, բայց մեզ հարմար չէ, որ այս պահին գնանք, վերցնենք, հատկապես գիտենք, որ մի ամիս կարող է մնալ մաքսատանը, և հետո մենք այս օրերի համար վճարում ենք, այնպես չէ, որ փոխադրող կազմակերպության վրա է այդ գումարը։ Նույնը մենք ասել ենք DHL ընկերությանը։ Բայց նրանք կապ են հաստատել արտերկրի այն ընկերության հետ, որից մենք ապրանք ենք ձեռք բերել, ստել են, թե իբր մենք ապրանքը չենք վերցնում, և որ այն կարող է հետ ուղարկվել, խնդրել են, որ X ընկերությունը մեզ զանգահարի և տեղեկացնի, որ այդ ապրանքը վերցնենք»,- դժգոհեցին հաճախորդները։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց DHL կազմակերպության հետ։

«4 ամիսը մաքսատան ժամկետներն են, ոչ DHL-ի։ Քանի որ DHL-ը յուրաքանչյուր օրվա համար վճարումներ է կատարում մաքստանը, այդ իսկ պատճառով մենք մինչև 3 շաբաթ ժամանակ ենք տալիս հաճախորդներին»,- պատասխանեց ընկերության աշխատակիցը։

Իսկ այն հարցին, թե Հայաստանում գործող կազմակերպությունը ինչպես է շրջանցում Հայաստանի օրենքները, աշխատակիցը պատասխանեց․ «Դա տնօրենության կողմից հրաման է, մենք ոչինչ անել չենք կարող»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան