Արտաքին 2 տարի առաջ - 18:17 13-11-2023

Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ներկայության ժամկետը երկարաձգվել է

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահություն է ներկայացվել երկրի նախագահի նախագիծն Ադրբեջանում Թուրքիայի զինուժի ծառայության ժամկետը 2023թ․ նոյեմբերի 17-ից սկսած ևս մեկ տարով երկարաձգելու մասին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նախագծում նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռևս խաղաղության պայմանագրի ստորագրմամբ վերջնական կարգավորում չի ապահովվել։

Օրինագծում նշվել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ձևավորած համատեղ կենտրոնը (Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը-թարգմ․), որտեղ ծառայում է Թուրքիայի զինուժի անձնակազմը, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, հիշատակվել է, որ «Թուրքիան համատեղ կենտրոնի միջոցով նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը և կողմերի միջև վստահության կառուցմանը»։

Նշվել է, որ համատեղ կենտրոնում Թուրքիայի զինուժի անձնակազմի պարտականությունների շարունակումը «տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ և կառուցողական դերի և նրա ազգային շահերի պահանջն է»։

Հիշատակվել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած գործողությունների մասին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով