Ներքին 2 տարի առաջ - 13:33 13-11-2023

ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության ուղերձները

Կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ռազմավարությամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։


ԿԳՄՍ նախարարության հաղորդմամ, ռազմավարության հիմքում ընկած է ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումը և հաղորդակցումը: Առաջնային են համարվում համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը: Կարևորվել է մշակույթի տնտեսականացումը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումն ու կարողությունների զարգացումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը, պետություն-մասնավոր համագործակցության փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդումը, աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը։

Ըստ այդմ՝ սահմանվում են մշակույթի ոլորտների զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ ժամանակացույցի համաձայն։ Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել ամրակայված, նորոգված և վերականգնված վտանգված պատմության և մշակույթի հուշարձանների թիվը, համալրել ՀՀ թանգարանային առարկաների շտեմարանը: Նախատեսվում է ներդնել թանգարանների և գրադարանների կառավարման նոր ձևաչափ, խթանել ստեղծարար ոլորտները, ապահովել բարենպաստ միջավայր և մրցակցային դաշտ ստեղծագործական ինքնարտահայտման համար, ինչպես նաև նպաստել միջազգային մշակութային գործընթացներին երիտասարդ ստեղծագործողների ինտեգրմանը, մշակույթի և ստեղծարար ոլորտներում ձևավորել պետական խրախուսման մեխանիզմներ և այլն:

Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝

Մշակույթն ազգային ինքնության կայացման և համընդհանուր արժեքային հենքով միջազգային համակեցության պայման է,
Մշակույթն ազգային անվտանգության ապահովման գրավականն է,
Մշակույթը հայապահպանության երաշխավորն է Սփյուռքում,
Մշակույթն արժեքահեն քաղաքացու կրթության և դաստիարակության գրավականն է, մարդկային կապիտալի զարգացման կարևորագույն պայմանը,
Մշակույթն ազատ քաղաքացու ձևավորման պայման է,
Մշակույթն անձի ստեղծագործական ազատության, ոգեղենության արտահայտման և ինքնադրսևորման միջոց է,
Մշակույթը հանրային համերաշխության և բարեկեցիկ հասարակության ձևավորման երաշխիք է,
Մշակույթը միջազգային համագործակցության ընդլայնման գործոն է:

Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականն ու նպատակները, ինչպես նաև նախանշում է բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունն անհատի և հասարակության վրա։

Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային՝ ընդգրկելով մասնագիտական հանրության և միջազգային կազմակերպությունների առաջարկները։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվո­ղականության սկզբունքների պահպանմանը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո