Արտաքին 2 տարի առաջ - 11:25 12-11-2023

Բաքուն խստորեն դատապարտում է ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները

Պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սուբհանիի՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարությունները՝ դրանք անվանելով սադրիչ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե, իբր «այդ մտքերը խաթարում են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, և միևնույն ժամանակ հակասում են նրան, ինչ ասել է Իրանի նախագահը նոյեմբերի 9-ին Տաշքենդում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ։ Այսպես, նշված հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը վերամիավորվել է Ադրբեջանին»։

«Իրանի դեսպանի հայտարարությունները մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Իրանի նախագահի խոսքերի, ինչպես նաև վերջերս Ադրբեջանի և Իրանի երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նկատվող դրական դինամիկայի ֆոնին, համարում ենք սադրանք։
Մենք ակնկալում ենք, որ Իրանը համապատասխան քայլեր կձեռնարկի դեսպանի արտահայտած տեսակետների հետ կապված, ինչպես նաև կկանխի այնպիսի քայլեր, որոնք համահունչ չեն մեր հարաբերությունների ոգուն»,- հավելել է Հաջիզադեն։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հիշյալ հարցազրույցում հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

«Մենք ճանաչում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային և ՄԱԿ-ի նորմերին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ պետք է ոտնահարվեն այնտեղ գտնվող մարդկանց իրավունքները։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, Ղարաբաղի ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքները պետք է ապահովվեն, նրանք պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները։ Սա իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի կարող անտեսել»,- ասել էր Մեհդի Սոբհանին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ

Ձեզ գուցե հետաքրքրի