Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:52 11-11-2023

Գերմանիան 2024 թվականին կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

Գերմանիան հաջորդ տարի կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։

Bild-ի տվյալներով՝ այժմ չորս միլիարդ եվրոյի փոխարեն կհատկացվի ութ միլիարդ եվրո։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս շաբաթ։ Հաջորդ շաբաթ բյուջետային կոմիտեն պաշտոնապես կհաստատի Ուկրաինային ռազմական օգնության չափը չորս միլիարդ եվրոյով ավելացնելու մասին: