Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:33 11-11-2023

Նյու Յորքի քաղաքապետը կասկածվում է Թուրքիայի կառավարության հետ կապեր ունենալու մեջ

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն առգրավել են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի բջջային հեռախոսները՝ ընտրարշավի համար միջոցների հավաքման վերաբերյալ հետաքննության շրջանակում, CNN հեռուստաալիքին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

ԶԼՄ-ի զրուցակցի խոսքով՝ գործակալները դատարանի թույլտվությամբ առգրավել են հեռախոսներն ու iPad-ը այս շաբաթվա սկզբին։

Հետաքննությունը վերաբերում է այն բանին, թե արդյոք օտարերկրյա միջոցներ ստացվել են ընտրարշավի համար, այն վարում են ՀԴԲ-ն եւ ԱՄՆ Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազությունը։ Ադամսը առայժմ չի մեղադրվում որեւէ իրավախախտման մեջ, բայց դարձել է վերջին քաղաքական գործիչը, որը հայտնվել է սեւեռուն ուշադրության կենտրոնում օտարերկրյա կառավարությունների, նրա պարագայում՝ Թուրքիայի կառավարության հետ ունեցած կապերի պատճառով։

«Որպես իրավապահ մարմինների նախկին աշխատակից՝ ես սպասում եմ, որ իմ շտաբի բոլոր անդամները կհետեւեն օրենքին եւ կհամագործակցեն ցանկացած հետաքննության հետ, եւ ես կշարունակեմ անել հենց դա,- ասել է քաղաքապետը CNN-ին։- Ես թաքցնելու բան չունեմ»։

Ադամսի փաստաբան եւ մամուլի քարտուղար Բոյդ Ջոնսոնը CNN-ին ասել է, որ քաղաքապետն «անհապաղ կատարել է ՀԴԲ-ի խնդրանքը եւ նրանց տվել էլեկտրոնային սարքերը։

«Հետաքննության սկսվելուց հետո պարզվել է, որ մի մարդ վերջերս իրեն պատշաճ ձեւով չի պահել։ Թափանցիկության եւ համագործակցության ոգով այդ վարքի մասին անհապաղ տեղեկացվել է քննիչներին»,- ասել է Ջոնսոնը։

«Քաղաքապետը չի մեղադրվում որեւէ իրավախախտման մեջ եւ համագործակցում է քննության հետ»,- ավելացրել է նա։
Երկուշաբթի քաղաքապետը ելույթ է ունեցել Նյու Յորքի համալսարանի Քիմել-կենտրոնում։ Դրանից հետո փողոցում նրան են մոտեցել ՀԴԲ գործակալները, CNN-ին տեղեկացրել են քաղաքապետին մոտ կանգնած երկու աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ գործակալները խնդրել են նրա թիկնապահներին մի կողմ քաշվել։ Հետո նրանք մտել են Ադամսի ամենագնաց մեքենան եւ նրան ներկայացրել էլեկտրոնային սարքերն առգրավելու օրդերը։

Սովորաբար քաղաքապետը հանրային ելույթները կարդում է iPad-ով եւ երկու հեռախոս ունի։ Բոլոր երեք սարքերը ներկայացվել են ՀԴԲ-ին, տեղեկացրել են աղբյուրները։

Նոյեմբերի 2-ին ՀԴԲ-ն խուզարկել է նրա գլխավոր հովանավորի տունը, դրանից հետո Ադամսը հայտարարել է, որ կարգադրել է ստուգել ընտրարշավի ձայնագրությունները, որպեսզի պարզի, թե արդյոք ինչ-որ «անիրավաչափ գործողություն» չի կատարել։

Ինչպես CNN-ին տեղեկացրել են աղբյուրները, ստուգման արդյունքում ինչպես ընտրարշավի, այնպես էլ քաղաքապետարանի իրավաբանները ապացույցներ են գտել, որ «մի մարդ» անիրավաչափ» է գործել։ Աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել, թե ով է եղել եւ ինչ դեր է կատարել նա ընտրարշավում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան