Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:22 10-11-2023

Արցախը զինաթափել էին, ավտոմատով էինք կռվում թուրքի դեմ. պատերազմի մասնակից մայոր

Մայոր Ջոն Ղահրամանյանը 44 տարեկան է, իր կյանքի 25 տարիները նվիրել է զինվորական ծառայությանը, մասնակցել Արցախի համար մղվող մի քանի պատերազմներին, 44-օրյա պատերազմի ժամանակ ստացել վիրավորում։ Սեպտեմբերի 19-ին էլ էր դիրքերում և դարձյալ այն գիտակցումով, որ ինքը կռվում է իր հողում ապրելու համար։

«Եթե 90-ականներին մենք միասնական նպատակ ունեինք, իրար մեջք մեջքի կանգնած էինք, էս պատերազմում չկար էդ միասնականությունը։ Էն ժամանակ միահամուռ էին… 100 տոկոսով բան եմ ասում՝ էս պարտությունը մեր զինվորինը չէ։ Զինվորը հաղթած է, զինվորը կռվել է, էդ փողկապով պարոններ են պարտվել ու դավաճանել զինվորին։ 44-օրյա պատերազմի ժամանակ վերևից կրակ էին թափում մարդկանց վրա, չէին նայում երեխա է, զինվոր... էս մի սուտկա տևած պատերազմի ժամանակ էլի նույն բանն էր, ռմբակոծում էին, անդադար կրակում։ Մենք շրջափակման մեջ էինք, Արցախը զինաթափել էին, իսկ մեր ունեցածը մի ավտոմատ էր, ի՞նչ անեիր մի ավտոմատով էդքան թուրքի դեմ։ Մենք մեր ավտոմատներով կռվել ենք, հող չենք հանձնել, ժողովրդի մեջքի հետևում կապիտուլյացիա ստորագրվեց, կռիվը դադարեց, ո՞նց արցախցին չպահեց իր հողը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի սպան։

Ջոն Ղահրամանյանի խոսքով՝ արցախցի տղամարդիկ մինչև վերջ կռվող են, իրենց տունը, հողը պահել գիտեն, իսկ մնացածը ընդամենը բամբասանքներ են։ ՛

«Ես ձեզ ասեմ, որ տարիներ ի վեր այդպես է եղել, որ առանց Հայաստանի Արցախը չի կարող գոյատևել, բայց վերջին կռվում Արցախը մենակ էր մնացել։ Մինչև վերջին պահը, ամբողջ Արցախը կռվում էր, մենք պատրաստ էինք կռվել, ուղղակի մեր մեջքին մարդ չկար։ Ստորագրեցին, կռիվը ավարտվեց, փակվեց Հայաստանի պատմության վերջին էջը»,-շարունակում է արցախցի սպան։

44-ամյա մայորն ասում է՝ անգամ ոտքով Գյումրիից կգնա Արցախ, կապրի Արցախում, բայց պայմանով, որ իր հայրենի հողում ոչ ռուսների կտեսնի, ոչ էլ ադրբեջանցիների, որովհետև ըստ նրա՝ նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը որպես եռակողմ հայտարարության կողմ, ոչ մի բան չարեց։

Արցախցի տղամարդը հիմա ընտանիքի հետ Գյումրիում է ապրում։ Մի բան հստակ է, որ այլևս չի վերադառնա զինվորական ծառայության, որովհետև վերջին երեք տարիները ստիպեցին, որ մայորը հիասթափվի զինվորականի մասնագիտությունից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները