Ներքին 2 տարի առաջ - 15:20 10-11-2023

Վրաերթ՝ Երևանում. կա 3 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 10-ին Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գարեգին Լալայանը իր վարած Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել 3 հետիոտնի, ապա, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն ու բախվել երկաթե ճաղավանդակին:

Վրաերթի հետևանքով 3 հետիոտներից 1-ը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վիրավորների ինքնությունը պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված