Ներքին 2 տարի առաջ - 09:55 10-11-2023

Արցախում հափշտակել են Արցախի ԱԱԾ-ին պատկանող ավտոմեքենաները. shamshyan.com

Քրեական ոստիկանությանն ահազանգել են, որ անհայտ անձը կան անձինք, օգտվելով Արցախի Հանրապետության ոչ բարվոք իրավիճակից, սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում հափշտակել են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը պատկանող մի քանի տրանսպորտային միջոցներ:

Ըստ տեղեկության՝ բոլոր ավտոմեքենաների վրա եղել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համարանիշեր:

Ավտոմեքենաների հափշտակմամբ՝ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված