Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:17 10-11-2023

Այս երեխաները իրենց բերեցին իշխանության, իսկ իրենք մի գրչով… զոհվածի մայր

«Այս երեխաները իրենց բերեցին իշխանության, դասի չնստեցին, հաց չկերան, բերեցին իշխանության, իսկ իշխանությունը մի գրչով….»,- այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմին զոհված Ղազարյան Գրիգորի մայրը՝ տիկին Ֆլորան։

«Սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան ժամը 9-ին, երազ տեսա ու տղայիս զանգից վեր թռա, ինքն էլ էր երազ տեսել, ասացի՝ վաղը պատերազմ է սկսվելու։ Գրիգորը երբեք ծառայությունից չի բողոքել, միայն մեկ անգամ կովիդի ժամանակ ասաց՝ ճանապարհները բացեն, գամ, շատ եմ կարոտել, ես էլ ասացի՝ մենք էլ ենք կարոտում, բայց պետք է այդտեղ լինես»,-ասաց մայրը։

Նա պատմեց, որ որդին ձիասպորտով էր զբաղվում և ուզում էր ձի գնել։

«Երազում էր գնալ բանակ, Արցախ փրկել, միտինգներից տուն չէր գալիս, ասում էր՝ դուք չեք հասկանում՝ պետք է ստրկությունից դուրս գաք, բայց չհասկացանք, որ դա ստրկության ճանապարհն էր»,-ասաց տիկին Ֆլորան։

Մանրամասները՝ տեսանյութում։