Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:19 09-11-2023

Կասկածում եմ, որ ՀՀ-ն ի վիճակի է Ակադեմիական քաղաքի ծրագիրը կյանքի կոչել. Ռադիկ Մարտիրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ է խոսում են Ակադեմիական քաղաքի նախագծի մասին, որը հանրության և փորձագիտական շրջանակների մոտ հիմնականում դժգոհություններով է ընդունվել։ Ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն, ինչը շատերն անիրատեսական են համարում՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը: Ավելի վաղ քաղաքը նախատեսվում էր ստեղծել Աշտարակում, սակայն հետագայում կառավարությունը հրաժարվեց այս մտադրությունից։

ԵՊՀ նախկին ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե այս ծրագրի շրջանակներում միայն պետակա՞ն բուհերն են տեղափոխելու, թե՞ նաև մասնավորները։

Նրա խոսքով՝ այս հարցում անհրաժեշտ է հստակություն մտցնել, ինչից հետո հնարավոր կլինի գնահատել այս նախաձեռությունը։ Մարտիրոսյանի համոզմամբ՝ գաղափարն ընդհանուր առմամբ լավն է, սակայն դժվարանում է նշել, թե արդյո՞ք ՀՀ-ն ի վիճակի է առաջիկա 10 տարում լիարժեք այդպիսի գիտակրթական կենտրոն ստեղծել։

«Եթե մոտակա ժամանակներում հնարավորությունները թույլ տան դա իրականացնել, գուցե լավ է, բայց արդյոք դա հնարավոր է՝ շատ կասկածում եմ»,- ասաց նա՝ նշելով, որ անհրաժեշտ է հստակեցնել նաև ծրագրի իրականացման ժամկետները։

Ակադեմիկոսն ընդգծեց, որ եթե խոսքը գնում է բուհերի մեխանիկորեն միավորման մասին, ապա դժվար է հավատալ, որ արդյունքում կունենանք այնպիսի կրթական հաստատություն, որն իր հնարավորություններով կգերազանցի այսօր գործող և քիչ թե շատ լավ որակի մասնագետներ պատրաստող բուհերին։

«Որպեսզի մենք՝ այդ բնագավառի մարդիկս, կարողանանք ճիշտ հասկանալ և պատկերացում կազմել, ապա դրա համար անհրաժեշտ է ինֆորմացիա, որն առայժմ չկա։ Նախնական ասում են, որ նախագիծը պետք է կազմվի, հաջորդ տարի գլխավոր հատակագիծը կազմվի։ Սրանցից հետո պարզ կլինի, թե ինչ միավորումներ են տեղի ունենալու»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան