Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:57 09-11-2023

Քննարկվել են մրցակցային առողջ միջավայրին և հարկային ոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր

Կարեւորում եմ կայացած ինստիտուցիոնալ ասոցիացիաների հետ աշխատանքը եւ շնորհավորում եմ խորհրդի նոր անդամներին ընտրվելու կապակցությամբ. ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) հասարակական կազմակերպության անդամների հետ աշխատանքային քննարկման ընթացքում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, այն տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, որին մասնակցել են նաեւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հովիկ Աղազարյանը, Դավիթ Առուշանյանը, Նարեկ Ղահրամանյանը եւ Ծովինար Վարդանյանը:

Կազմակերպության խորհրդի անդամ Տիգրան Ջրբաշյանը, տեղեկացնելով, որ Հայաստանում գրանցված է շուրջ 374 բիզնես ասոցիացիա, նշել է, որ ԱԱՊՀ-ն անդամավճարների հիման վրա ստեղծված կառույց է: Նա ընդգծել է, որ Հայաստանում գործող նմանատիպ բիզնես ասոցիացիաները շատ քիչ են: ԱԱՊՀ-ն Հայաստանում գործող անկախ բիզնես ասոցիացիա է եւ ներկայացնում է 175 անդամ ընկերությունների շահերը: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու եւ լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն ԱՄՆ Առեւտրի պալատի եւ Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ է:

Քննարկման օրակարգում ընդգրկված էին մի շարք թեմաներ: Մասնավորապես, պետություն-մասնավոր գործարար երկխոսության դերը, մրցակցային առողջ միջավայրի ապահովումը, աշխատուժի զարգացմանն ուղղված միջոցառումները եւ Հարկային օրենսդրության բարեփոխումները:

Բաբկեն Թունյանը ներկայացրել է ընդհանուր մոտեցումներն օրակարգի հարցերի վերաբերյալ: Խոսելով պետություն-մասնավոր երկխոսության դերի մասին: նա նշել է, որ կան տարբեր հարթակներ, որոնք միշտ չէ, որ արդյունավետ են երկխոսությունն ապահովելու համար: Անդրադառնալով մրցակցային առողջ միջավայրի եւ Հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցերին` Բաբկեն Թունյանը կարեւորել է կանխատեսելիության ապահովումը` շեշտելով, որ օրենսդրությունը նախատեսում է որոշ զսպման մեխանիզմներ, շուկան պաշտպանելու համար: Խոսելով աշխատուժի մասին` նա ընդգծել է գործընթացների պարզեցումը` միտված անհարկի բյուրոկրատիայի վերացմանը: Նա առաջարկել է կազմակերպության հետ ձեւավորված հարթակը դիտարկել կամուրջ` առաջացած հարցերին համատեղ լուծում տալու համար:

Դավիթ Առուշանյանը կարեւորել է նման կառույցի գործունեությունը` նշելով, որ Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների պայմաններում կկարողանան օգնել գործարարներին նվազեցնելու ռիսկերը: Այս համատեքստում կարեւորվել է տնտեսավարողների իրազեկման խնդիրը: Պետություն-մասնավոր երկխոսության հարցում նշվել է, որ երկխոսության ձեւաչափն ու գործիքակազմը պետք է համարժեք լինի: Կարեւորվել է ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը:

Քննարկվող հարցերի վերաբերյալ կազմակերպության անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ քննարկումներ ծավալելու եւ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր