Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:24 09-11-2023

Ձեռքերս ծալելու և ողբալու միտք չունեմ, ուստի աշխատանք եմ փնտրում․ 2-րդ  կարգի հաշմանդամ արցախցի կին

«Ես Դիանան եմ, արցախցի մի կին, ով, չնայած իր առողջական խնդիրներին, ձեռքերը ծալելու և ողբալու միտք չունի։ Ես աշխատանք եմ փնտրում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Դիանան։ Նա մանկուց հաշմանդամություն ունի։ Արցախցի կինը չի նվնվում ու բողոքում, բայց զրուցելով նրա հետ, հասկանում ես, որ շատ դժվար է՝ բացի 200 հազար վարձավճարից, կոմունալներից, սննդից, ձեռք բերել նաև դեղորայք, առանց որի՝ ինքն արդեն երկար տարիներ գոյատևել չի կարող:

«Դժվարությամբ եմ ուշքի եկել 44-օրյա պատերազմից հետո, նաև շատ ծանր անդրադարձան ինձ վրա սեպտեմբերի 19-ը և պարտադրված գաղթը: Միայն հանդիպումը հոգատար, ջիգյարով հայերի հետ թեթևացրեց իմ տառապանքները: Երկու շաբաթ Աղվերանի «Երեքնուկ» պանսիոնատում հյուրընկալվելուց հետո եկել ենք Երևան և հիմա ապրում ենք վարձով: Ի դեպ, օգտվելով հնարավորությունից՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել «Երեքնուկ»-ի ողջ անձնակազմին` նրանց իսկական հայի բարության, հյուրընկալության, մարդկային արժանիքների համար»,- ասում է Դիանան:

Դիանան Արցախի Պետական երգչախմբում էր երգում, կարողանում էր հոգալ իր ամենօրյա ծախսերը, իսկ Երևանը, իր խոսքով, Ստեփանակերտ չէ, որտեղ ամեն քայլափոխի քեզ ճանաչողներ կան, նույնիսկ տրանսպորտից օգտվելու կարիք չէր լինում։

«Երևանը Ստեփանակերտ չէ, ուստի հասարակական տրանսպորտից օգտվելը ծանր է երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողիս համար, էստեղ ամեն անգամ քաղաք դուրս գալու համար ինձ տաքսի է պետք լինում պատվիրել: Իմ խնդիրը առողջականի հետ է կապված, բայց ոչ երբեք աշխատասիրության և պատասխանատվության։ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինն եմ ավարտել, այնպես որ դասական, ժողովրդական երաժշտությունն իմ ոլորտն է։ Իմ ինքնաարտահայտման, երկրիս պիտանի լինելու հնարավորություններն ուրախությամբ կընդունեմ»,- ասում է Դիանան, ում խոսքով՝ սիրով սպասում է բարի մարդկանց արձագանքին։

Ձայնագրությամբ տեղադրում ենք նաև Դիանայի կատարումներից մի փոքրիկ հատված:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում