Ներքին 2 տարի առաջ - 22:38 08-11-2023

Լոռու մարզում մոտ 25 անտառապետեր ու անտառապահներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով վերջին օրերին «Հայանտառ» ընկերության Լոռու մարզի մի քանի անտառպետությունների անտառապետեր ու անտառապահներ դիմումներ են գրել աշխատանքից ազատվելու համար ու պատճառը ոչ թե նրանց հոգնածությունն է կամ անտառների պահպանման համար հոգատար վերաբերմունքը, այլ այն, որ Լոռու մարզում ոստիկանները 24 ժամ ռեժիմով ուժեղացված ծառայություն են կատարում անտառներում ծառերի սպանդ իրականացնողներին հայտնաբերելու ուղղությամբ: Հսկայական աշխատանքներ է կատարվել նաև ապօրինի ծառահատումների կանխման և նախականխման ուղղությամբ ու հիմա որոշ անտառապետեր ու անտառապահներ չդիմանալով Լոռու մարզի ոստիկանների ճնշմանը, քանի որ ինչպես ժողովուրդն է ասում ոստիկանները «փակել են նրանց փայտի հաշվին սնվելու երակի աղբյուր»-ը ու ստացած աշխատավարձն էլ համարում են ոչ համարժեք՝ դիմումներ են գրել:

Գ. Շամշյանի տեղեկություններով դիմում է գրել մոտ 25 աշխատակից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան