Արտաքին 2 տարի առաջ - 22:10 07-11-2023

Նիդերլանդները Ուկրաինային F-16 կործանիչներ է տրամադրել

Նիդերլանդներից Ուկրաինայի համար առաջին F-16 ինքնաթիռները ժամանել է Ռումինիա։ Այս մասին հայտնում է УНИАН-ը։

Դրանց վրա ուկրաինացի օդաչուները ուսուցում կանցնեն կենտրոնում, որի ստեղծման մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ամստերդամը փոխանցել է առաջին 5 ինքնաթիռները։ Ընդհանուր առմամբ, Նիդեռլանդները պետք է Ռումինիային մատակարարի 12-ից 18 F-16 կործանիչներ՝ Ուկրաինայի զինված ուժերին մարզելու համատեղ նախաձեռնության շրջանակներում: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը, գրում է The Guardian-ը։

Հոլանդացիները նաև խոստացել են Ուկրաինային մատակարարել F-16 կործանիչներ՝ ուղղակի մարտերում օգտագործելու համար։

Նախկինում համապատասխան հայտարարություն էին արել նաև Դանիայի, Նորվեգիայի և Բելգիայի կառավարությունները։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ