Ներքին 2 տարի առաջ - 18:56 07-11-2023

Զոլաքար գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 7-ին, ժամը 15։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:52-ին, մարվել՝ 17։58-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։

Ամենից շատ դիտված