Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:13 07-11-2023

Արցախբանկի տնօրենը 1․5 միլիոն դոլար վարկ է ստացել, ապա Արցախի բյուջեի հաշվին մարել․ ահազանգ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով ըստ երևույթին ֆեյք է, այսօր գրառում էր արել, որտեղ Արցախի դեռևս գործող նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում է Արցախի դեմ գործած հանցագործներին պատժելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Խոսքը մասնավորապես վերաբերվում է Արցախբանկի գործադիր տնօրեն Արտակ Բալայանին, ում կողմից 2020-ի պատերազմի ավարտից և Քարվաճառի շրջանը թշնամու հսկողության տակ անցնելուց հետո տվյալ տարածքում մնացած և իր աներոջ անունով գրանցված «Ջեներալ ինվեստ» ՀԷԿ-ի համար 2020-ի նոյեմբեր ամսին 1.453.668 (մեկ միլիոն չորս հարյուր հիսուն երեք հազար վեց հարյուր վաթսունութ) ԱՄՆ դոլար վարկ է ստացել, այնուհետ, 1 տարի անց, Արցախի այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանցավոր համաձայնությամբ՝ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով Արցախի բյուջեի հաշվին այդ պարտքը «ջրել»։

Ջալալ Վարդանյան օգտատերը պահանջում է հանցագործությունը բացահայտել, մեղավորներին պատժել և նշված գումարը Արցախի կառավարության բյուջե վերադարձնել։ Վարդանյանը դիմում է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանին՝ նշելով․
«Կան տեղեկություններ, որ նշված փաստով արված իմ նախկին գրառումներից հետո, Արտակի և ձեր միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Չեմ ուզում հավատալ, որ ձեզ էլ են ներքաշել այդ հանցանքների մեջ, կամ որ դուք թքած ունեք փողոցներում հայտնված հազարավոր ձեր հայրենակիցների վրա։ Եթե դուք արտակներից մեկը չեք ու հավատարիմ եք մնացել սպայական պատվին և զինվորական երդմանը` հանցագործներին պատժելու նպատակով ձեռնարկեք համապատասխան միջոցներ։ Հուսով եմ, որ պաշտոնական հաղորդագրություններից կտեղեկանանք, որ գեներալ Շահրամանյանը իր ժողովրդի կողքին է»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը