Ներքին 3 տարի առաջ - 18:47 06-11-2023

Ադրբեջանի նպատակն իր ուզածին տիրանալն է, ոչ թե արցախցիների վերադարձը․ արցախցի պատգամավոր

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կառավարությանը պաշտոնական հարցում է ուղարկել՝ Ստեփանակերտի հայ բնակչության վերադարձի խնդրով։ Հարցի առնչությամբ Oragir.News-ը մեկնաբանություն է վերցրել Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանից։

«Բնականաբար պետք է պայքարենք, որպեսզի արցախցին իր հայրենիք վերադառնա, բայց թե ինչ ճանապարհով, ես դա չեմ կարող ասել այս պահին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը ինչ-որ պահանջներ է դնելու, դա ակնհայտ փաստ է, որովհետև, ցավոք սրտի, բոլոր հարցերն ուժի միջոցով են լուծվում։ Մենք էլ այս պահին այդ հնարավորությունը չունենք»։

Վահրամ Բալայանը այսպիսի հարցադրումներ է անում․ «Ի՞նչ է նշանակում վերադարձ, ի՞նչ կարգավիճակով վերադարձ, ի՞նչ պայմաններում են մարդիկ ապրելու։ Այնպես չլինի, որ մարդ մեքենան նստի, հասնի այնտեղ, չիմանա՝ ինքը զոհի՞ կարգավիճակում է լինելու, թե՞ հողի տիրոջ։ Հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն, պետք է խոսվի դրանց մասին, հետո արդեն վերջնական որոշում կայացվի։ Հասկանալի է, որ Ադրբեջանի նպատակը Սյունիքն է, մեկ սպառնում են, մեկ ասում են՝ տանկով չեն գալու, մեքենայով են գալու։ Միջանցքի, Արևելյան Ադրբեջանի մասին հեքիաթները, որ պատմում են, հասկանալի է, որ նրանց նպատակն է՝ ամեն գնով տիրանալ իրենց ուզածին, ոչ թե թույլ տալ, որ մենք վերադառնանք Արցախ»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները