Ներքին 3 տարի առաջ - 15:31 06-11-2023

2024-ի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև

2024 թվականի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև: Այդ մասին Ազգային ժողովում ԱՍՀՆ-ի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումները ներկայացնելիս ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այլևս մինչև 10 տարվա ստաժի 1 տարվա արժեքը չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավելի ստաժի 1 տարվա արժեքը: Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները: Կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը, հետևաբար կխրախուսվի աշխատանքը:

Բացի դրանից՝ մենք ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատաշուկայում ակտիվ պահելու համար ԱԺ-ի աջակցության փոփոխություն կատարեցինք օրենքում, և ըստ այդմ՝ կենսաթոշակային տարիքը չէ այն սահմանը, որ գործատուն պետք է լուծի պայմանագիրը: Այսինքն՝ եթե ավագ սերնդի ներկայացուցիչների՝ արժեք ստեղծելու ունակությունը դեռ կա, ապա նրանք կշարունակեն աշխատաշուկայում ակտիվ մնալ»,- ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նաև ընդգծեց, որ կգործի կենսաթոշակի տարիքի՝ առնվազն 1 տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմ, ինչը նպատակ ունի խրախուսել ավագ սերնդի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս աշխատաշուկայում երկար լինեն՝ դրա միջոցով ավագ սերնդի ներկայացուցիչների համար ապահովելով ավելի ակտիվ ծերություն և ավելի բարենպաստ ֆինանսական երաշխիքներ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները