Ներքին 2 տարի առաջ - 12:50 06-11-2023

«Պուստ գովարիտ չտո խոչետ, նա պոսլեդօկ»․ թուրքը՝ արցախցի կնոջը  

«Երբ սեպտեմբերի 27-ին եղբորս հետ լքեցինք մեր հայրենի տունը, ճանապարհին հանդիպեցինք թուրքերի։ Նրանցից մեկը մոտեցավ մեր ավտոմեքենային և հարցրեց, թե ինչով կարող է մեզ օգնել։ Ես առանց վախի զգացումի պատասխանեցի ՝ «Պրոստո իզչեզնի»։ Չգիտեմ՝ այդ պահին ինձ հետ ինչ կատարվեց․․․ անտեսելով այն փաստը, որ ինձ հետ էին իմ 18 և 8 տարեկան տղաները, զինծառայող եղբայրս ու թոշակառու մայրս, ես գոռում և անպատվում էի թուրք զինվորականին։ Երեխաս վախից կուչ էր եկել և ինձ հորդորում էր լռել։
Իսկ թուրքը «մեծահոգաբար» որդուս հորդորեց՝ «Նիչեգո, պուստ գվարիտ չտո խոչետ, նա պասլեդօկ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Նարինե Ավանեսովան։

Նարինեն զինվորական է, ով միայնակ մեծացնում է իր 2 երեխաներին։ Տեղահանությունից հետո ընտանիքը բնակություն է հաստատել Մարտունի քաղաքում։ Ասում է, որ դժվար են հարմարվում նոր բնակավայրին, բայց այլ տարբերակ էլ չունեն։

«Ողջ գիտակցական կյանքս անց է կացել ծառայության մեջ։ Բուժծառայության պետ էի նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այն դաժան ու անմարդկային պատերազմական օրերը անցկացնելուց հետո չէինք սպասում, որ կրկին պատերազմ կպայթեր՝ մի բուռ մնացած հողի համար։ Եղավ այն, ինչ եղավ․․․ Ցավոք, այսօր չգիտենք, թե ինչպես կհանգուցալուվբվի մեր հետագա ճակատագիրը։ Եղբայրս ևս զինծառայող է։ Երկուսս էլ նախընտրեցինք Մարտունի քաղաքում բնակություն հաստատել, որպեսզի շարունակենք մեր ծառայությունը։ Մինչդեռ ոչ մի նորություն դեռ չկա։ Ինչո՞վ պիտի գոյատևենք, չգիտեմ։ Մեր ձեռքի եղած գումարով փայտ ենք ձեռքբերել ձմեռվա համար, բայց այսպես շարունակել այլևս հնարավոր չէ»,-սրտնեղում է Նարինեն։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար
22:36 Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
23:27 Ղարաբաղից տեղահանված, վարորդական իրավունքից զրկվածները, կարող են առանց քննության կրկին ձեռք բերել դրանք. նախարար