Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:33 06-11-2023

Տորք Անգեղի այգու մեջ դատարանը պարտադրում է՝ տանք շինթույլտվություն, ինչ-որ մեկը պիտի բացատրի` էդ ոնց է լինում. Ավինյան

Բավական լուրջ խնդիրներ է առաջացնում, երբ մի հարց փորձում ես լուծել, որը վստահաբար բխում է հանրային շահից, և մենք անընդհատ հանդիպում ենք իրավական խոչընդոտների: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դատարանների կողմից կայացվող որոշումներին:

«Երևանի քաղաքապետարանը, Տեսչական մարմինը` բոլորս նույն տրամաբանության մեջ են, բայց մարդիկ ունենում են հնարավորություն` իրենց բենզալցակայանի աշխատանքը շարունակելու` բնակելի շենքին կպած, դատարանի որոշմամբ»,- ասաց նա:

Ավինյանի գնահատմամբ` սա անտրամաբանական է և անընդունելի, չի կարող նման բան լինել, երբ Երևանի քաղաքապետարանն ունի կոնկրետ ուղղություն, կոնկրետ ծրագրեր, որոնք վստահաբար հանրային շահից են բխում, տեսչական մարմինն իրենց աջակցում է, սակայն մարդիկ հնարավորություն են ունենում կասեցնել իրենց գործողությունները:

«Կարծում եմ` քննարկումներ պետք է իրականացնենք, և այս հարցով, և պետք է քննարկել դատարանների կողմից պարտադրվող ճարտարապետահատակագծային նախագծերը, որոնք, օրինակ, այգու տարածքում են: Ես, անկեղծորեն, չեմ կարողանում հասկանալ, չեմ պատկերացնում` ոնց է դատավորը այդ որոշումը կայացնում: Ասենք, Տորք Անգեղի այգու մեջ դատարանը պարտադրում է, որ մենք տանք շինթույլտվություն, չեմ հասկանում, ինչ-որ մեկը ինձ պիտի բացատրի` էդ ոնց է լինում․․․ Ես վստահ եմ, որ այստեղ կա մեր անելիքը: Ես շատ դեպքերում վստահ եմ, որ գլխավոր հատակագծի թեման արդարացում է, որովհետև կան բաներ, որ չի կարելի անել: Եթե կան ինչ-որ մարդիկ, որ չեն հասկանում, որ չի կարելի տենց բան անել, պետք է հասկանալ՝ այդ մարդկանց հետ ինչ անել»,- ասաց Ավինյանը:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա