Ներքին 2 տարի առաջ - 11:05 06-11-2023

Առողջապահության նախարարությանը նախատեսվում է 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել

ՀՀ կառավարությունը 2024 թվականի համար նախատեսում է առողջապահության նախարարությանը 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել, քան նախորդ տարի։ Այս մասին ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«2024 թվականի ֆինանսավորման չափն առողջապահության ոլորտի համար առաջարկվում է 168,22 մլրդ դրամ։ Սա ավելին է նախորդ տարվա համեմատ, 21 մլրդ դրամով ավելին է։ Կապիտալ ծախսերը կկազմեն 11 մլրդ 871 մլն դրամ, իսկ ընթացիկ ծախսերը` 156 մլրդ դրամ։ Նախարարությունն իրականացնում է 11 ծրագիր և 49 միջոցառում»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ այս 168 մլրդ դրամի մեջ նախատեսված են նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար 2024 թվականին ծախսվելիք գումարները։ Հովհաննիսյանը շեշտեց, որ 18 մլրդ դրամ չբաշխված գումար է նախատեսվել, քանի որ դեռ բոլոր դետալները հաստատված չեն։ «Հաստատելուց հետո ամբողջը կբաշխվի տարբեր միջոցառումների միջև»,- ասաց Հովհաննիսյանը։
Նախարարը վստահեցրեց` հանձնաժողովներում քննարկված բոլոր հարցերը բյուջեի նախագծում տեղ կգտնեն։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար
22:36 Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
23:27 Ղարաբաղից տեղահանված, վարորդական իրավունքից զրկվածները, կարող են առանց քննության կրկին ձեռք բերել դրանք. նախարար