Ներքին 2 տարի առաջ - 12:21 05-11-2023

Դեռևս նախկինների էն «լավ» ժամանակներից բարբարոսաբար ոչնչացնում էին իրենց օբյեկտներին խանգարող ծառերը․ ակտիվիստ

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռևս նախկինների էն «լավ» ժամանակներից, տարբեր դաբռոներով «լավագույն» օբյեկտատերերը բարբարոսաբար ոչնչացնում էին իրենց օբյեկտներին խանգարող ծառերը։ Նման օրինակները շատ են՝ ՍԱՍ-ի մուտք, ոսկու շուկայի մուտք, Մեգամոլի մուտք, Սլավմեդ կլինիկա և այլն։ Ցավոք այսօր էլ այդ ավանդույթը չի նահանջում և ինչպես տեսանք երեկ չէ առաջին օրը՝ Մաշտոցի պողոտայի դեպքում, օբյեկտատերերը կարմիր գրքում գրանցված ծառ ոչնչացնելու համար կարողանում են նաև Երևանի քաղաքապետարանից օրինական դաբռոյի փաստաթուղթ ստանան։

Իսկ այս լուսանկարներներում Ռոսսիա Մոլն է, որի շինարարության ընթացքում՝ դիմացի երեք սոսիներից մեկն «անհետացել է», երկրորդը նենց են այլանդակել, որ բարդի է դարձել, իսկ երրորդը՝ չուպա չուփս (լուսանկարը մեկնաբանություններում)։ Այս լուսանկարները դիտմամբ եմ տեղադրում, որպեսզի բոլորիս ուշադրությունն այս ծառերի վրա լինի և հետագայում բացառվի նրանց «աննկատ անհետացումը»։

Ընդհանրապես Երևանում գոյություն ունեցող ամենաարժեքավոր ծառերը սոսիներն են (նույն ինքը տնջրի, նույն ինքը չինար, նույն ինքը պլատան) և Երևանի ամենատարեց ու ամենաբարձր ֆունկցիոնալություն ունեցող ծառերի մեծ մասը ևս սոսիներն են։ Իհարկե 100 տարեկան սոսուն տարեց ասելը մի քիչ խնդալուա, քանի որ սոսիներն ապրում են մինչև 3000 տարի, Արցախի էն 2000 տարեկան տնջրի ծառը դա հենց էս նույն ազգի ծառա։ Սոսին կարա ունենա մինչև 50 մետր բարձրություն և մինչև 2-3 մետր բնի տրամագիծ։

Սոսիների Հայաստանում գրանցված են կարմիր գրքում և հատելը պետք է որ քրեական պատասխանատվություն լինի։

Իսկ Աստվածաշնչում սոսին համարվում է Աստծո ծառ։

Կարևոր։ Իմ ոչ մի գրառման մեկնաբանություններում ոչ մեկին վիրավորել չի կարելի»։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը