Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:00 04-11-2023

Դեպի բռնապետություն գահավիժող երկրում, պարզ է, որ պիտի թիրախավորեին երկրի թիվ մեկ իրավապաշտպանին. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

«Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով»,- գրել է իրավապաշտպանը։

«Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։ Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։ Մա՛հ դավաճաններին»։ Այս գրառման համար են Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Ավետիք Իշխանյանը երեկ է իրեն տեղեկացրել, որ այս առնչությամբ հեռախոսազանգ է ստացել քննչական մարմնից և խնդրել զբաղվել այդ հարցով։

«Ես քննիչի հետ կապի դուրս եկա, իմացա՝ ինչ գրառման համար են քրեական հետապնդում հարուցել։ Խոսքը վերաբերվում է սեպտեմբերի 19-ի գրառմանը, որտեղ կա «Մա՛հ, դավաճաններին» արտահայտությունը։

Կարծում եմ, որ արդեն կարելի է փաստ համարել, որ այս իշխանություններն իրենք իրենց իդենտիֆիկացնում են դավաճանների հետ և նման դեպքերում դա դիտվում է որպես բռնության կոչ։ Թեև «մա՛հ դավաճաններին» արտահայտությունն իմ պատկերացմամբ բռնության կոչ չէ, եթե անգամ դավաճաններ արտահայտությունը փոխարինենք ավելի կոնկրետ արտահայտությամբ, որովհետև այն իմ պատկերացմամբ չի պարունակում բռնություն գործադրելու էլեմենտ։ Այն պարունակում է ցանկություն, կարգախոս, բայց ոչ կոչ»։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ավելի կարևոր է ոչ իրավական բաղադրիչը․

«Ավետիք Իշխանյանը ՀՀ թիվ մեկ իրավապաշտպանն է, որն ի տարբերություն մյուս բոլորի, չդավաճանեց իր սկզբունքներին և 2018 թվականի իշխանազավթումից հետո շարունակեց իր իրավապաշտպան գործունեությունը նաև շարունակեց իր քննադատական գործունեությունը՝ այս անգամ արդեն ՔՊ-աական իշխանությունների նկատմամբ։ Նա ՀՀ թիվ մեկ իրավապաշտպանն է, և բացարձակ հեղինակություն է վայելում իմ և մյուս իրավապաշտպանների մոտ, և սա մենք համարում ենք շատ խորհրդանշական, որովհետև դեպի բռնապետություն գահավիժող երկրում, պարզ է, որ պիտի թիրախավորեին երկրի թիվ մեկ իրավապաշտպանին․․․

Ես չգիտեմ՝ ինչպես է վարվելու իրավապաշտպան համակարգը, դեռ սպասում ենք ծանուցագրին, հորդորել ենք ծանուցագիր ուղարկել և ըստ ծանուցագրի մենք կարողանանք մեր գործողությունները ծրագրել։ Ծանուցագիր չենք ստացել, դեռ հեռախոսազանգի մակարդակով է եղել տեղեկատվությունը։ Ես մի բան կարող եմ ասել՝ Ավետիք Իշխանյանի կենսագրությունը, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, տեղ չի տալիս կարծելու, թե Ավետիք Իշխանյանի հնարավոր է լռեցնել նման կերպ»,- եզրափակեց Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան