Արտաքին 2 տարի առաջ - 16:50 04-11-2023

Նեթանյահուն պոպուլիստ է, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պոպուլիստ է, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Էրղողանն ասել է ինքնաթիռում՝ Աստանա կատարած այցից վերադառնալիս։

«Նեթանյահուն մեկն է, ով կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։ Այն, ինչ անում է այդ մարդը, զուտ PR աշխատանք է, պոպուլիստական մոտեցում։

Իսրայելի վարչակազմը համակարգված կերպով յուրացնում է պաղեստինցիների տները, փողոցները, աշխատատեղերն ու կենսական տարածքը։ Ստորագրվում են փաստաթղթեր, որոնք նրանց կյանքի իրավունք չեն տալիս»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով ՝ Եվրոպայում գրվում է երկակի ստանդարտների, անսկզբունքայնության և անօրինականության պատմությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը