Ներքին 3 տարի առաջ - 11:22 04-11-2023

Ամուսինս սեպտեմբերի 25-ին իջավ դիրքերից, այդ օրն էլ լքեցինք Արցախը

Բաբայանների ընտանիքը 30 տարվա մեջ 4 անգամ բռնագաթ է տեսել։ 90-ականների պատերազմին, երբ Մարտակերտի շրջանի մեծ մասը կորցրեցինք, Չայուլ գյուղից տեղափոխվեցին Ներքին Հոռաթաղ։ Մի քանի տարի հետո՝ գյուղացիների համար, ովքեր մնացել էին Արցախում, պետությունը տներ կառուցեց։ Գյուղը վերանվանեցին Նոր Այգեստան։ Աշխատասեր, հողի մշակ այգեստանցիները շենացրեցին իրենց գյուղը, ինչը, ցավոք, առանց մի կրակոցի, 2020 թվականի զինադադարից հետո, գրչի մեկ հարվածով նվիրաբերվեց թշնամուն։

Բաբայաններն այս անգամ ևս չլքեցին Արցախը, բնակություն հաստատեցին Ստեփանակերտում։ Տան հարսը՝ Հասմիկը, գյուղի դպրոցում էր աշխատում, ամուսինը զինծառայող էր, չորս աղջիկներից երկուսն արդեն ուսանող։

Հասմիկը Ստեփանակերտում որոշ ժամանակ աշխատեց հրուշակեղենի արտադրամասում, հետո՝ հմտանալով՝ իր սեփականը հիմնեց։ Հազիվ կրկին հունի մեջ էին ընկել, երբ պայթեց պատերազմը։

«Ամուսինս առաջնագծում էր, երեխաներիցս մեկը՝ համալսարանում, երկուսը՝ դպրոցում։ Մի քանի ժամ հետո գտա փոքրերիս, իսկ մեծիս հետ հնարավոր եղավ կապ հաստատել պատերազմի երկրորդ օրը։ Ամուսինս դիրքերից եկել է սեպտեմբերի 25-ին, այդ օրն էլ լքեցինք Ստեփանակերտը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Հասմիկ Բաբայանը, ով իր վեց հոգանոց ընտանիքով այսօր ապրում է Չարենցավանում։ Ընտանիքը փորձում է կրկին բիզնես հիմնել իր օրվա ապրուստը հոգալ սեփական միջոցներով՝ առանց հույսը դնելու պետության օժանդակության վրա։

«Չենք բողոքում, Չարենցավանում մարդիկ շատ բարեհամբույր են, պարզապես, տունը, որտեղ բնակվում ենք վեց հոգով, մեկ սենյականոց է։ Խնդրանքս է, եթե կան բարի մարդիկ, ովքեր գոնե ժամանակավոր պատարստ կլինեն մեզ տրամադրել փոքրիկ տարածք՝ կրկին խմորեղենի արտադրամաս հիմնելու համար, շնորհակալ կլինենք»,- ասում է Հասմիկը։

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հստատել նշված հեռախոսահամարով՝ 094654065:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»