Բասկետբոլի առաջնություն․ «Էրեբունին» հաղթել է «Կիլիկիային»
copy image url

Բասկետբոլի առաջնություն․ «Էրեբունին» հաղթել է «Կիլիկիային»

Սպորտ 1 տարի առաջ - 22:46 03-11-2023
Շարունակում են ընթանալ բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության հանդիպումները:

Կայացած 2-րդ խաղում «Էրեբունին» 106։62 հաշվով հաղթանակ է տարել «Կիլիկիա» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Մխիթար Վարդանյանն էր (Էրեբունի)՝ վաստակած 53 միավորով: Նա նաև 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին. ժամը՝ 21:30-ին ԲԿՄԱ-ն կմրցի «Էրեբունիի» հետ: