Ներքին 2 տարի առաջ - 18:15 03-11-2023

Մայրս երազիս ասում է, որ ինքը ողջ է՝ գերության մեջ․ արցախցի

«Ես ամեն գիշեր երազում տեսնում եմ մայրիկիս, ով խնդրում է փրկել իրեն։Ասում է, որ ինքը մահացած չէ, այլ՝ գերության մեջ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Լաուրա Պապիկյանը, ում մայրը՝ Արմինեն, անհետ կորել է սեպտեմբերի 25-ին՝ բենզալցակայանի պայթյունի օրը։



«Այդ օրը մայրս 15։30-ին դուրս է եկել տնից, որպեսզի բենզին վերցնի մեր տան կողքին գտնվող «Մռակած» բենզալցակայանից։ Նույնիսկ հեռախոսը չի վերցրել։ Ես հաց էի թխում, որպեսզի ճանապարհին ուտելու բան ունենայինք։ Մայրս շատ ուշացավ, և ես գնացի նրա հետևից։ Երբ հասա բենզալցակայանի մոտ՝ մարդիկ ողբում էին և ասում, որ Հայկազովի բենզալցակայանում պայթյուն է եղել։ Մի պահ ինձ հույս եմ տալիս, որ մայրս այնտեղ չէր, բայց օրերն անցնում են, իսկ մենք մայրիկիցս ոչ մի տեղեկություն չունենք։ Ամեն գիշեր երազիս գալիս է մայրս, նույն երազը պարզվում է տեսել են նաև իմ հարազատաները․․․ Անզորությունից չգիտենք՝ ինչ անել։ Դիմել ենք Կարմիր խաչին, ԴՆԹ անալիզ ենք հանձնել, բայց ոչ մի լուր»,- ասում է Լաուրան, ով այսօր եղբոր և տատիկի հետ բնակվում են 9-րդ Մասիվում։

Տունը, որը վարձակալել է տեղահանված ընտանիքը, զուրկ է կոմունալ հարմարություններից, անգամ չունեն լվացքի մեքենա, սառնարան ու հեռուստացույց։

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 099-70-79-37

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա