Ներքին 2 տարի առաջ - 09:00 03-11-2023

Գալստյաններին հաջողվել է արտաշիրմում անել և Իգորի աճյունը Հայաստան տեղափոխել

Սեպտեմբերյան մեկօրյա պատերազմը հարյուրավոր լույս տղաների կյանքն է խլել։ Ստեփանակերտցի Իգոր Գալստյանը սեպտեմբերի 20-ին՝ պատերազմի վերջին ժամերին է զոհվել։ Սեպտեմբերի 17-ին է ծառայության գնացել ու այլևս չի վերադարձել։

Կինը՝ Մարինան, ամուսնու հետ զոհվելուց ժամեր առաջ է խոսել։

Հոր հետ կատարվելիքը երևի կանխազգում էր աղջիկը, մորն անընդհատ խնդրում էր զանգել, իմանալ հոր որպիսությունը․ «Էլինան եկել էր, դողում էր, ասում էր՝ զանգիր, պապայի հետ խոսենք։ Զանգեցի, մի քանի րոպե խոսեցինք։ Ինքն ինչպես միշտ կատակելով, ծիծաղելով էր խոսում, ինձ էլ հանգստացնում էր, ասում էր, որ խուճապ չտարածեմ։ Ասաց, որ երեկոյան գալու է, ես էլ միս էի եփել, ասացի՝ գալուց առաջ կասես, որ ինչ ուզես, եփեմ։ Ասաց, որ կասի և որ ժամանակ չունի, հետո կխոսեն»։

Հետո խոսել չկարողացան․․․

Իգորի զոհվելու մասին իմացան հաջորդ օրը, ու դրանից հետո կինն էլ ոչինչ չի հիշում։ Գիտի, որ Ստեփանակերտի Զինվորական պանթեոնում են հուղարկավորել, բայց չի հիշում՝ երբ։ Իգորին հուղարկավորելուց հետո միայն իմացան ու գիտակցեցին, որ իրենց ու բոլորին քշում են իրենց հայրենիքից։ Այն հայրենիքից, որի հայկական մնալու համար հազարավոր Իգորներ են արյուն թափել։
Գալստյանները չցանկացան Իգորի աճյունն Արցախում թողնել, եղբոր ջանքերով աճյունը Հայաստան տեղափոխվեց և հոկտեմբերի 5-ին ամփոփվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Մարինան չգիտի, թե ինչպես են ամուսնու աճյունը Հայաստան բերել, գիտի միայն, որ ևս 2 ծանոթ տղաների շիրիմներ են այստեղ բերվել, կան ծանոթներ նաև, որոնք ցանկանում էին իրենց հարազատների աճյունները բերել, բայց չկարողացան։

Իգորը համոզված էր՝ Արցախում պատերազմ չի լինելու, ասում էր՝ խուճապ մի տարածեք։ Այդպես գրեթե բոլոր արցախցիներն էին կարծում։ Սխալվեցին։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի