Ներքին 2 տարի առաջ - 09:45 02-11-2023

Տուրիստական ընկերությունը միլիոնների վնաս է պատճառել քաղաքացիներին. shamshyan.com

Երևանի բնակիչ Էլիզա Գրիգորյանն ահազանգում է՝ տուրիստական ընկերություններից մեկը միլիոնների վնաս է պատճառել իրենց:

Խոսքը նախկին «Lime Travel» տուրիստական ընկերության մասին է, որն այժմ անվանափոխվել է, դարձել «Love Story» ու շարունակում է գործունեությունը: Հիմնադիրը Մոնիկա Եղիազարյանն է:

Քաղաքացու խոսքով՝ սեպտեմբերին ինքն ու ընկերուհին դեպի Եգիպտոս ճամփորդության փաթեթ են գնել, որի մեջ ներառված է եղել ամեն ինչ: Անձի համար վճարել են 295 հազար դրամ: Վերադարձից 1 օր առաջ իմացել են, որ իրենց վերադարձի տոմսերը գնված չեն: Տուրիստականից էլ պնդել են՝ ամեն ինչ նորմալ է ու ոչ մի խնդիր չկա:

Էլիզա Գրիգորյանի խոսքով՝ մեծ դժվարությամբ գնել են հետադարձի տոմսերն ու վերադարձել: Գործն այժմ ոստիկանությունում է:

Սա, ըստ քաղաքացու, այս տուրիստական ընկերության հետ կապված խաբեության միակ դեպքը չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը