Ներքին 2 տարի առաջ - 09:52 02-11-2023

Արցախից տեղահանված 5 ընտանիք ապրում է Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեծ մասը Գյումրիում արդեն բնակարաններ է վարձակալել ու փորձում են հարմարվել նոր կենսապայմաններին: Կան նաև ընտանիքներ, ովքեր դեռևս չեն կարողանում լուծել իրենց բնակարանների վարձակալման խնդիրը։ Մի կողմից՝բարձր վարձավճարներն են, մյուս կողմից էլ բազմազավակ ընտանիքներին շատ վարձակալներ հրաժարվում են բնակարան տրամադրել։
Գյումրիում բնակություն հաստատած 5 ընտանիքներ ժամանակավորապես ապաստանել են Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում։

Oragir.News-ի Գյումրիի թղթակիցը եղել է ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում, զրուցել արցախցիների հետ։

66-ամյա Լարիսա Ղուկասյանը Մարտակերտ քաղաքից է տեղահանվել, 30 տարուց ավելի աշխատել է մանկապարտեզում, սեպտեմբերի 21- ին է Հայաստան տեղափոխվել, երկար ճանապարհ է անցել, մինչև հասել է Գյումրի։

«Մեր համար աշխատում, ապրում էինք, եկել ենք էստեղ, չգիտենք ինչ ենք անելու։ Հիմա կարևորը տան հարցն է, գլխներիս էս պահին տանիք կա, հարմարվել ենք, բայց մարդու գլխին հիմնական «կռիշ» է պետք»,-ասում է տիկին Լարիսան։

83- ամյա Անահիտ Աղաջանյանն էլ որդու հետ Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։
«Արդեն երկրորդ անգամ եմ տուն կորցրել։ Բաքվում 88-ից հետո կորցրինք, եկանք Ստեփանակերտ, 4 պատերազմ տեսանք, բայց էս մեկը ահավոր էր։ Երբեք չենք էլ մտածել, որ էսպես պիտի լիներ։Ինչ էր եղել մեզ, ապրում էինք։ Հիմա եկել ենք, սպասում ենք, որ մեզ օգնեն... լիքը տուն եմ թողել ու դուրս եկել, նոր էինք ռեմոնտ արել, մեբել էի թազա առել, թուրքը չթողեց վայելենք»,- ասում է Անահիտ Աղաջանյանը։

Հովիկ Ավանեսյանի ընտանիքն էլ սփռվել է Հայաստանի տարածքով՝ Վեդի, Ծովագյուղ, Սարիար, Գյումրի։ 54-ամյա տղամարդն ասում է՝ ես վերջին մարդն էի, որ դուրս եկա Արցախից։

«Աչքերս սրբելով եմ դուրս եկել Արցախից, ծանր շատ ծանր վիճակով ենք հասել։ Ահավոր դժվար էր, էնքան դարդ ու ցավ ենք տեսել, որ էլ տակը ապրելու բան չի մնացել»,-ասում է արցախցի տղամարդը։

Արցախից բռնի տեղահանվածները շենքային պայմաններից չեն դժգոհում, բայց չեն էլ ուզում նույն տեղում մնալ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից