Ներքին 2 տարի առաջ - 15:32 01-11-2023

Գերեզմանատան վարիչի անփութության պատճառով քաղաքացու դիակն անարգանքի է ենթարկել

Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչի կողմից պաշտոնեական անփութություն ցուցաբերելու արդյունքում քաղաքացու դիակն անարգանքի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2023թ. փետրվարի 2-ին Երևանի 45-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, այցելելով Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված հայրիկի և պապիկի գերեզմանին, նկատել է, որ հայրիկի տապանաքարն ու գրատախտակը, ինչպես նաև պապիկի գերեզմանի ցուցանակը բացակայում են, իրանց գերեզմանատան տարածքում՝ գետնի վրա, գտնվել է չորս այլ տապանաքար և երկու իրեն անծանոթ տղամարդ, որոնք ցանկացել են խունկ վառել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչակսն շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչը իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք։ 2022թ. սեպտեմբերի 14-ին մահացած անձի աճյունը գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանատեղիում հողին հանձնելու հետ կապված գործողությունների ընթացքում նա ոչ պատշաճ է կատարել գերեզման օգտագործողի հետ համատեղ հուղարկավորության տեղը որոշելու, գերեզմանների բանվորների աշխատանքները համակարգելու և վերահսկելու, հուղարկավորությունների կազմակերպման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու՝ իր պաշտոնից բխող և իրավական համապատասխան ակտերով հստակ սահմանված պարտականությունները։ Արդյունքում նշված գերեզմանատանը կատարվել է ապօրինի արտաշիրիմում, որի հետևանքով անարգանքի է ենթարկվել հանգուցյալի դիակը:

Մասնավորապես, հաղորդում ներկայացրած վերոնշյալ 45–ամյա տղամարդը, պապիկի հուղարկավորության աշխատանքները կազմակերպելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի Կենտրոնական գերեզմանատան տարածքում հուղարկավորությունների համար գերեզմանափոսեր փորելու աշխատանքով զբաղվող բանվորի հետ՝ վարձավճարի դիմաց գերեզմանափոս փորելու համար:

2022թ. սեպտեմբերի 15-ին բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016թ. հուղարկավորված քաղաքացու դիով։ Նա զանգահարել է հիշյալ տղամարդուն, տեղեկացրել այդ մասին՝ միաժամանակ առաջարկելով գերեզմանափոսը փորել այլ վայրում: Սակայն 45–ամյա տղամարդը, գիտակցելով, որ գերեզմանատան նշված հատվածում հուղարկավորված է մեկ այլ հանգուցյալ, գերեզմանատան բանվորին վստահեցրել է, որ դա իր հանգուցյալ հարազատի հուղարկավորված աճյունն է և պահանջել, որ դիակի ոսկորները հանի դագաղից, տեղավորի պարկի մեջ. գլխավերևի հատվածը խորացնի և այդ պարկը այնպես թաղի հողի տակ, որպեսզի չերևա։ Գերեզմանատան բանվորը, իրեն տրված ցուցումի համաձայն, չգիտակցելով իր գործողությունների ապօրինի լինելը, կատարել է հիշյալ ցուցումները:

Այսպիսով, 45-ամյա տղամարդը, գերեզմանատան բանվորի միջոցով, ապօրինի արտաշիրիմում իրականացնելու, դիակի ոսկորները և հագուստները հուղարկավորված դագաղից հանելու և դրանք պարկի մեջ լցնելու եղանակով, անարգանքի է ենթարկել մեկ այլ հանգուցյալի դիակը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 45–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի