Ներքին 3 տարի առաջ - 18:42 31-10-2023

Ծեծկռտուք և դանակահարություն Գյումրիում. պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կասկածյալներին և դանակահարվածին. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան թաղամասում ոստիկանության ու պարեկային ծառայության ուժեր են հարկավոր, քանի որ տեղում ծառայություն կատարող կրտսեր պարեկին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է տեղ ունեցել և կա վիրավոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կումայրիի ոստիկաններին ու Շիրակի պարեկներին հաջողվում է նշված վայրում վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 37-ամյա Պատվական Հարությունյանին, 32-ամյա Հովհաննես Հաջյանին, 25-ամյա Մկրտիչ Կոտոյանին և 37-ամյա Սահակ Քոչարյանին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինիս պարեկներն ու ոստիկանները ոստիկանության Կումայրիի բաժնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, քանի որ պարզվում է, որ նա վիրավոր է և ահազանգում են շտապօգնություն ու օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները նրա մոտ ախտորոշում են «աջ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք՝ արյունահոսող եզրերով» վնասվածք և տեղափոխում են հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել պարզել դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ մինչ պարեկների, ոստիկանների ժամանումը ինչ-որ անձինք փորձել էին հետքերը վերացնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»