Ներքին 2 տարի առաջ - 13:52 31-10-2023

Հոկտեմբերի 30-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 475 է

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 30-ի դրությամբ կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 475 է, որից 332 երեխաներ են, 143-ը՝ մեծահասակներ: Երկու քաղաքացի հոսպիտալացված է, 302-ը դուրս է գրվել: